Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հանդիպմանը ներկա չի եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ-ում»,- ասաց Էստուկյանը։
Նրա խոսքով` Փաշինյանին դիմավորել են մոտ 50 հոգի, որոնք եղել են հրավիրվածների թվում։
Ներկա են եղել համայնքային հաստատությունների ղեկավարներ, Բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդը։ Ըստ Էստուկյանի` որոշ մարդիկ էլ Փաշինյանի հրավերը չեն ընդունել և չեն մասնակցել հանդիպմանը։
***
Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։
«Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կից տեսանյութ տարածելով։
Ավելի վաղ, Փաշինյանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։







Բաց մի թողեք
Այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա Եպիսկոպոսաց ժողովը, թե՝ ոչ
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան․ հույսը իրական է, երազանքները՝ արժանի, և ապագան դեռ գրվում է
Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն