09/01/2026

«Սուրբ ծննդյան տոնն էլ նա մխտռեց. Արշակ Սադոյան

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սուրբ ծննդյան տոնն էլ նա մխտռեց.

Իհարկե սովետի ժամանակ պարտադրվող աթեիզմի համառ քարոզը մեզանում էլ է իր խորը արմատները ձգել: Մեզանում էլ.

* իհարկե կան Աստծո լույսը տեսած խորը հավատացյալներ,
* կան իրենց կյանքում հավատը գնահատող, հավատով շարժվող քրիստոնյաներ,
*բավական շատ կան մի գուցե ասող, եկեղեցիներում մոմ վառող տատանվողներ,
*իհարկե կան նաև համոզված աթեիստներ և շատ ու շատ ցավալի է,
* որ կան անհավատներ, որոնք դիտմամբ, միտումնավոր ձևացնում են, որ իրենք խորը հավատով լեցուն Հայ քրիստոնյաներ են:

Թե որ դասին է պատկանում կաթողիկոսը և նրա դեմ դուրս եկած եպիսկոպոսները դեռ մի կողմ թողնենք:

Գործի բերումով ես վաղուց գիտեմ Նիկոլ Փաշինյանին: Գիտեմ որտեղ ինչ է սովորել: Ում հետ է շփվել: Ինչի համար որտեղ ինչ է խոսել, ինչ է գրել:

Գիտեմ որ Աստվածաշունչը գոնե ձևի համար չի էլ թերթել: Եւ որ մեր հավատի, մեր ազգային հոգևոր արժեքների մասին հեղհեղուկ պատկերոցումներ էլ չունի:

Եւ նրան ճանաչող շատ շատերի հետ ես էլ եմ ծայրից ծայր համոզված նա նորից ու նորից խաբում է: Նա անհավատ է, նա ձևացնում է:

Բայց ես չէի էլ սպասում, որ նա արդեն այն աստիճանի է լկտիացել, այն աստիճանի է հիմարի տեղ դնում, արհամարհում իր «հպարտ» ցեղակիցներին, որ առանց նույնիսկ ցիլոն գլխից, հրապարակայնորեն, որպես խորը հավատացյալ, աղոթքներ կկարդա, իրեն հետևելու կոչեր կանի:
Իրոք զզվելի էր դա տեսնելը: Իրոք զզվանքի է միայն արժանի, որ դեռ կան հայեր, որ նրա կողքից են քայլում:

Այս աշխարհը մրցակցության աշխարհ է:

Ազգապահպանման խնդիրը ամենա ամենա առաջնային խնդիրն է: Դարերի քննությանը դիմացած, ինքնամաքրման մեծ փորձ ու կարողություներ ունցող մեր եկեղեցին, մեր ինքնության, մեր ազգային արժեքների պահպանման բեռը, հաճախ ամբողջությամբ, իր վրա է վերցրել: Այսօր էլ, երբ դրսում բնակվող հայերի քանակը երեք անգամից էլ ավել է դարձել քան հայրենիքում են ապրում Առաքելական մեր սուրբ եկեղեցին է կապող օղակներից հիմնականը:

Եւ այն ինչ հիմա, օտարների թելադրնքով անում է Փաշինյանը՝ ոչ միայն զզվանքի է արժանի, այլ ուղակի դավաճանություն է»: