Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գիշերային գնդակոծությունը։
«Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում ի վիճակի է հերքել դրանք։ Սա նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացությունները և սխալ պատկերացումները և կարող է լավ ծառայել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում։ Այս մասին ասվում է առաքելության հայտարարության մեջ։
«Հաղորդվում է, որ իրավիճակը կայուն է և հանգիստ», – ասվում է EUMA-ի հայտարարության մեջ:






Բաց մի թողեք
Մադուրոն ԱՄՆ դատարանում առաջին անգամ ներկայացել է թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով և չի ընդունել իր մեղքը
Իրանում բոլոր սցենարներն էլ իրագործելի են․ Ռզա Փահլևիի վերադարձը քաղաքական առաջնահերթություն
Բարդույթի հաղթահարման միջոց է սահմանվում Փաշինյանի «վերարտադրության կանխումը»