Ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գաղտնի քվեարկությամբ 59 պատգամավոր քվեարկեց:
Հրապարակ թերթը գրել է․ Անկախներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը եւ Գեղամ Նազարյանն ընդդիմությանը միացան եւ չմասնակցեցին քվեարկությանը, սակայն ուշագրավ եւ անգամ անհավատալի էր ՀՀԿ-ից ՔՊ-ի շարքերն անցած Շիրակ Թորոսյանի մասնակցությունը:
Նա և Արծվիկ Մինասյանը հարևաններ լինելուց բացի մտերիմներ են, սակայն Փաշինյանից վախն այնքան մեծ է, որ ռիսկ չէր արել «հիվանդանալ» եւ չմասնակցել քվեարկությանը:
Ընդդիմադիրները չէին հավատում, որ Թորոսյանը մասնակցել է քվեարկությանը: Մենք կապ հաստատեցինք նրա հետ եւ նա հաստատեց իր մասնակցությունը: Վերջինս ասաց, որ նիստի է մասնակցում, երկար խոսել չի կարող:







Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան