Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, հայտնելով, որ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Բարենորոգման» խորհրդի առաջին նիստը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետեւ Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։
Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։ Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի Խորհրդի նիստի։
Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ։






Բաց մի թողեք
Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս
Սիրիայում ծանր մարտեր են ընթանում, հայաբնակ թաղամասեր, տներ են վնասվել
Միջազգային ևս մեկ լրատվամիջոցի արձագանքը Հայաստանում տեղի ունեցողին․ Լուսանկար