Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում այս պահին անհասկանալի իրավիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բոլորի տեսադաշտից «անհետացել» է. որեւէ գրառում չի անում, չի հստակեցնում իր պլանները եկեղեցու գործընթացների վերաբերյալ, ու հստակ չէ, թե երբ է սկսելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ կսկսի արդյոք, թե ոչ:
Կարելի է ասել՝ մշուշոտ իրավիճակ է ՔՊ-ի ներսում. բոլորն իրարից հետաքրքրվում են, թե ինչ սպասել, երբ: ՔՊ-ում թեժ քննարկվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անակնկալ ի հայտ գալը, թե ինչպես տարիներ շարունակ նախագահի նստավայրից դուրս չգալով՝ արդեն մի քանի օր է նա Սյունիքի մարզի տարբեր գյուղերում է շրջում, տարօրինակ հայտարարություն անում: Խաչատուրյանը արտասովոր պահվածքով զրուցում է գյուղացիների հետ, հայտարարում, թե պետությունը փողի խնդիր չունի, աջուձախ մուննաթ գալով խոսում է սյունեցիների հետ, երեկ էլ գովում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը քաղաքը, ըստ Խաչատուրյանի, «լավ է պահել»:
Իշխանությունների ներսում թեժ քննարկվում էր, թե նախ՝ ինչու է նախագահն «առաջին պլան մղվել» ու հետո՝ ինչու է «անհետացել» Նիկոլ Փաշինյանը»։






Բաց մի թողեք
Եվրոպայում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության աճը. Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան