Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցելՍսյունքիի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվերեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և մոտակա հենակետից ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը և նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան. Լուսանկար
Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել․ Լուսանկար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վիրավորներ կան․ Լուսանկար