Թուրքիայի պետական համարվող Մամուլի խորհուրդը 2 տարի ընդմիջումից հետո որոշում է կայացրել 2024-ին ֆինանսական աջակցություն հատկացնել հայերի, հույների եւ հրեաների տպագիր մամուլին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մամուլի խորհրդի որոշմամբ 300 հազար լիրա կհատկացվի ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին, որը միմյանց միջեւ կբաշխվի՝ ըստ համամասնության։
2022-ից այս կողմ թուրքական իշխանությունները դադարեցրել էին ֆինանսական աջակցությունը։
Ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցների ներկայացուցիչները սպասում էին, որ նոր ֆինանսական աջակցությունը մի քանի տարվա առաջվա համեմատ ավելին կլինի, քանի որ երկրում խոշոր ինֆլյացիա է տեղի ունեցել, սակայն իշխանությունները նույն չափի գումար են հատկացրել, ինչ 2 տարի առաջ։
Ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝ ըստ Լոզանի պայմանագրով՝ Թուրքիայի ընդունած պարտավորվածության։
Բաց մի թողեք
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել
Երևան-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա, 2-ն՝ անչափահաս․ Լուսանկար
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը