11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ անել․ Միլլեր

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին և Ադրբեջանին կոչ անել փորձել հասնել երկարաժամկետ համաձայնության։

Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը․

«Ես հայտարարություններ չունեմ, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին՝ փորձել հասնել երկարաժամկետ համաձայնության», – մանրամասնել է նա։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի 28-29-ին՝ Բեռլինում: