08/09/2024

Երևանում 10 հնդիկների միջև ծեծկռտուք է եղել․ նրանցից երկուսը որոնվում են

Փետրվարի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19։20-ի սահամաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին են դիմել Հնդկաստանի քաղաքացիներ 22-ամյա Ասլամ Ռաբիկիը, 22-ամյա Վասի Դուռեյռաջը, 18-ամյա Կամեշվառա Պռաբակառան, 20-ամյա Կևին Անտոնին, 19-ամյա Չանդռու Սիվակամառը, 21-աամյա Սայեդ Իմռան, 21-ամյա Սանջեյ Սինուվասենը և 21-ամյա Դիսան Աբրահամը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Հալաբյան փողոցի 5 հասցեում իրենց հետ վիճաբանել են Հնդկաստանի քաղաքացիներ 23-ամյա Մոնիշ Գիրիջաչատհինը և 23-ամյա Կիրուպա Կալյանան, որի ժամանակ հարվածներ են հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են նյութեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչակն շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Կալյանանին և Մ․ Գիրիջաչատհինին հայտնաբերելու ուղղությամբ: