11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Իմ մահվան դեպքում երբեք դեմ չեմ լինի, որ օրգաններս հանձնեն որևէ մեկին. Արսեն Թորոսյան

«Հայաստանում ունենք հեմոդիալիզ ստացող մոտ 1000 պացիենտ, և, ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում»:

Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է ջանքեր գործադրել առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու:

Թորոսյանը կարևորեց նաև հանրային գիտակցությունը. «Այո, մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարները, բայց այդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ: Ես, օրինակ, երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց իմ մահվան դեպքում, եթե նրանք առողջ լինեն: Եվ մենք նաև այդ ուղղությամբ աշխատենք»: