Ադրբեջանի նախագահը կրկին խայթել է Ֆրանսիային՝ հայտարարելով, թե Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր իրենք չունեն, դրանք Մակրոնի ակնարկներն են։
Վերջինս պաշտպանել է ռուսական կողմին և խորհուրդ տվել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ընդօրինակել ՌԴ-ի քաղաքականությունը։
Այս ամենից բացի՝ Ալիևը հիասթափեցնող է համարել Ջոզեֆ Բորելի հայտարարությունները։
«Նախ՝ նրա հայտարարությունները որևէ իրականություն չեն արտացոլում և հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Երկրորդ՝ ադրբեջանական կողմը այս հայտարարությունները համարում է քողարկված սպառնալիք մեր երկրի հասցեին։ Այսպես, Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի ակնարկներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է, որը հիմնված է մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու իբր նախապատրաստվելու հետ»,- ասել է նա։
Բաց մի թողեք
«Օպել»-ի հետ բախումից հետո «Մերսեդես»-ը հայտնվել է կամրջի տակ՝ հարվածելով «Շեվրոլետ»-ին. ծեծկռտուքը կանխվել է․ Լուսանկար
Թրամփի կինը սիրում է Պուտինին․ Ահա, թե ինչու է նա պաշտպանում ստահակին
Սրբազանների փաստաբանական թիմը դիմել է նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու համար