Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին՝ ժամը 12։00-ին, և ավարտվել 28.02.2024 թվականին՝ ժամը 12։52-ին։
Այդ մասին ասված է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռքբերման արժեքը նշված 7 համարանիշներով կազմել է156.200.000 դրամ»,- նշված է գրառման մեջ։






Բաց մի թողեք
Վենսը սոցիալական ցանցերից ջնջել է իր այն հրապարակումը, որտեղ պատմում էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին
Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի
Ադրբեջանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ … Ալիևն էլի պարծեցել է