Փետրվարի 29-ին՝ ժամը 00:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ինֆինիտի» (վարորդ՝ Ա․ Ա․), «Նիսան» (վարորդ՝ Տ․ Վ․) և «Հյունդայի» (վարորդ՝ Ս․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Կիա» (վարորդ՝ Գ․ Հ․), «Նիսան» (վարորդ՝ Վ․ Մ․) և «Dodge» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաներին․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են «Նիսան», «Հյունդայի» և «Ինֆինիտի» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Բաց մի թողեք
Ֆրանսիան 20 տոննա սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի հարյուր ընտանիքի համար. Լուսանկար
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը
Դեբեդը վարարում է, մարդիկ անհանգստանում են, նորից ջրհեղեղ չլինի