Ադրբեջանը խստորեն դատապարտում և մերժում է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի տարեկան զեկույցը, որը պարունակում է դրույթներ՝ ուղղված Ադրբեջանի դեմ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից պատրաստված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» տարեկան փաստաթղթի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։
«Այդ դրույթները, որոնք հանդիսանում են Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մի մասը, որտեղ բոլոր փաստերը խեղաթյուրված են, բացարձակապես անհիմն են և լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։
Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցումը, ցույց է տալիս նաև, թե ինչպես են Եվրախորհրդարանի անդամները պոպուլիստական քաղաքականության գերին և որքան հեռու են մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցում մշակելուց»,- ասել է Հաջիզադեն։
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները