12/12/2024

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում մեկնարկած Դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Ֆիդանը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունենում տարածաշրջանային նախաձեռնությունների շնորհիվ։

Հաքան Ֆիդանի կարծիքով՝ միջազգային իրավունքը չի կարող լուծում գտնել նման հակամարտությունների համար։ Ըստ նրա, Թուրքիան ակտիվ և դրական ջանքեր է գործադրում բազմաթիվ հակամարտությունների և խնդիրների լուծման համար։