Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցին Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։
«Հրապարակ» թերթը գրում է. Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից ստուգումներ է իրականացնում ՀՌ-ում: Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Որոշ տեղեկություններով, ստուգումները կավարտվեն մարտի 10-ին։
Հիշեցնենք՝ Խումարյանը հարցազրույցից մի քանի օր անց քննադատել էր թե՛ իր աշխատակցին` վատ հարցազրույց անելու համար, թե՛ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ Խումարյանի, այդ տաղավարից մեզ՝ հայերիս առաջարկել է․ «Դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ»։ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել, որն արտահայտվեց նրանց սուր արձագանքով, սակայն, սովորույթի համաձայն, որոշել են նաեւ քրեաիրավական գործիքներով պատժել նրան:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ձևավորվել միայն 2024-ին՝ իր պաշտոնավարման 7-րդ տարում։ Ճիշտ է, որովհետև 2023-ին դեռ կար հայաբնակ Արցախ
Պատմություն սովորելու օգուտները
Փաշինյանը մանիպուլացնում է, 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է․ ծախսեր են շարունակում գաղտնի պահել