27/12/2024

Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի նկատմամբ Ռուսաստանի կոշտ հռետորաբանությանը

Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ հռետորաբանության օգտագործմամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, ՌԴ շատ հարևաններ մտահոգված են այդ սպառնալիքներով:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որում վերջինս նշել էր, որ Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ և մեղադրել էր Հայաստանին Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման համար ու խոստացել դրան համարժեք պատասխան:

«Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և գործողություններով, որոնք ՌԴ կառավարությունը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը: