Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Նարինե Մ․-ն և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են իր «Ռենջ Ռովեր» և մեկ այլ վարորդի «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը՝ պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին։
Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի վարորդ, Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, որը հայտնել է՝ «Ռենջ Ռովեր»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:
Ոստիկաններն ու պարեկները ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդին էլ։
Բաց մի թողեք
Բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում՝ բողոքի ակցիա անցկացնելու
12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի. «Կերխեր»-ները՝ գիշերային Երևանի փողոցներում. Տեսանյութ
Անասնաֆերմայի տերը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին, բռնություն կիրառել. վարույթի նախաքննությունն ավարտվել է