Խնդիրը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում առաջացել է Կարմիր ծովում համաշխարհային ինտերնետն ապահովող մալուխների վնասման պատճառով։
Այս մասին հայտնել է հոնկոնգյան պրովայդեր HGC Global Communications Limited-ը։
Նշվում է, որ Կարմիր ծովում մալուխները վնասվել են Եմենի հութիների կողմից: Վնասված մալուխներին բաժին է ընկնում համաշխարհային տրաֆիկի 25 տոկոսը:
Այժմ հարձակման հետևանքները վերացվում են։
Որոշ կանխատեսումների համաձայն՝ մալուխներն ամբողջությամբ կվերականգնվեն միայն 8 շաբաթ անց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ:
Սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է, սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ:
«Meta» («Ֆեյսբուք») ընկերության հաղորդակցության տնօրենը գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում։
«Մենք տեղյակ ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը խնդիրներ է առաջացրել մարդկանց մոտ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ:
Սոցիալական ցանցի աշխատանքը վերականգնվել է, սակայն դեռևս կան որոշակի խնդիրներ:






Բաց մի թողեք
Նոյեմբերի 14-ի աստղագուշակ․ Օրը հարմար է գործնական շփման, աշխատանքային քննարկումների համար
Բարի գալուստ Հայաստան, այստեղ կարող եք հանգիստ քնել․ հայ երկրպագուները՝ հունգարացիներին. Լուսանկար
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ