Փետրվարի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ՝ վնասելով պատուհանները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված արարքը կատարելու համար ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ում տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։
Պարզվել է նաև, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների ուղղությամբ, այլ նաև թաղապետարանի հերևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չենք հրապարակում։







Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար