Վազգենի հետ և իր առաջնորդությամբ 21-րդ դարը մերն էր լինելու։ Եվ դա գիտեր թշնամին։ «Տարան» մեզանից Վազգենին, որպեսզի գոյատևենք իրենց ողորմածությամբ կամ նույնիսկ դադարենք գոյատևել որպես անկախ պետություն և ինքնիշխանություն։
Վազգեն Սարգսյանը տեսնում էր իր մեջ ուժ ու կամք, տեսնում էր նաև թշնամուն պարտության մատնած ժողովրդի ներուժը ու վստահ էր, որ 21-րդ դարը մերն է լինելու։
Մարտերում հերոսական հաղթանակները դեռևս պատերազմի հաղթանակ ու խաղաղություն չէին նշանակում։ Այդ իմացությամբ էր նա ասում.
«Ամեն ազգ գոնե մեկ անգամ պետք է մինչև վերջ իր կռիվը տա»,- քաջ գիտակցելով թշնամու տնտեսական պոտենցիալն ու մեզ սպասվող վտանգները։
Վազգենի հանդեպ դրսևորած վերաբերմունքն ու վարքագիծը, անգամ մահվանից հետո իր կերպարը չարժևորելու ու թերագնահատելու, խանդից ու նախանձից ոմանց նվաստանալու ու ստորանալու մղումները իրական լյուստրացիա եղան ինչպես պետական-քաղաքական գործիչների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների համար: Վազգենի կերպարով նաև աշխարհաքաղաքական լյուստրացիա իրականացավ։ Նրա գոյությունն ու մեր երկիրը դեպի 21-րդ դար առաջնորդելու իրողությունը չէր բխում այն երկրների շահերից, որոնք այսօր արդեն բացահայտ թշնամական կեցվածք են դրսևորում։
Վազգենին ուրացողները փոշիացան ու քաղաքական դիակներ դարձան, կամ էլ առավելագույնը` դարձել են սեփական պետականությունը խարխլող 5-րդ շարասյուն։
Այսօր բոլորն են խոստովանում, որ Վազգենը լիներ, այսքան դավաճան ու ծախու արարած մեջտեղ չէին գա, որ սպառազինված ու հզոր բանակ կունենայինք, որ չէինք պարտվի։
Մեզ պետք է Վազգենի ոգին։
Եվ որպեսզի 21-րդ դարը մերը լինի, մեր ոգին պետք է դառնա վազգենյան։
Վահան Վարդապետյան; Բժիշկ, հասարակական գործիչ
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան