Այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը Երևանում թմրամիջոցներ է ձեռք բերել և այն իրացնում է։
Sեղում պարզվում է, որ նա գտնվում է Անդրանիկի փողոցում և 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը հայտնաբերում են կասկածյալին, ում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է փաթեթ՝ զիպ տոպրակներով և ժապավեններով փաթեթավորված, որոնց մեջ առկա է լինում շագանակագայն կոշտ զանգվածներ՝ ընդհանուր 21․45 գրամ քաշով։
Փաստերի ճնշման տակ կասկածյալը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Պ․-ն է հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը վերցրել ՝ «Տելեգրամ» սոցիալական կայքի օգտատիրոջ նշած X վայրից և դրանք ինքը պետք է այդ օգտատիրոջ մատնանշած վայրերում հետագայում տեղադրեր ու դրա դիմաց իրեն խոստացել էին գումար։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք և կասկածյալ Վարդան Պ․-ն ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդան Պ․-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում ու երբ պարեկները նրան նկատել են, փորձել է դիմել փախուստի, սակայն անարդյունք։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար