Մարտի 9-ին՝ ժամը 23.45-ին, Հին Էրիվանցու փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 31-ամյա մի երիտասարդ և մատնացույց անելով մի քաղաքացու՝ հայտնել, որ նա առաքման դիմաց իրեն վճարել է կեղծ 20 հազար դրամանոց:
«Պարեկները, կեղծ թղթադրամ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 16-ամյա մի պատանու:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում