«Այսօր Երեւանի ավագանիում թեժ է լինելու: Ավագանին քննարկելու եւ արդեն վերջնական հաստատելու է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Չնայած հանրային դժգոհություններից հետո քաղաքային իշխանությունները տպավորություն ստեղծեցին, թե մտադիր են ընդառաջ գնալ եւ որոշակի զիջումներ կատարել, բայց, ահա, այսօր երկար չարչրկված նախագիծը կդրվի ավագանու հաստատմանը:
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Իսկ որքա՞ն կթանկանա տրանսպորտի ուղեվարձը, որքա՞ն քաղաքացին պետք է վճարի տրանսպորտով երթեւեկելու համար, բարդ մաթեմատիկա է:
Այսպիսով, ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթեւեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթեւեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթեւեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթեւեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղեւորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:
Նշենք, որ եթե քվորում լինի, եւ նիստը կայանա, ապա քաղաքային իշխանությունները առանց խոչընդոտի կարող են ընդունել քաղաքացիների գրպանին հարվածող հերթական նախագիծը, որով 150-300 դրամ կդառնա ուղեվարձը:
Իսկ ինչ են պատրաստվում անել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները:
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են նիստին.«Նիստին գնալու ենք, ելույթներ էլ ենք ունենալու ու ամեն ինչ անելու ենք, որ տրանսպորտի թանկացման իրենց հիմար նախագիծը չընդունվի»:
«Հանրային ձայն»-ն էլ իր հերթին մտադիր է գաղտնի պահել իր որոշման մասին. մեզ խմբակցությունից հայտնեցին, որ որոշում ունեն, բայց չեն ցանկանում հրապարակել:
Հաշվի առնելով նրանց գործելաոճը՝ ենթադրվում է, որ կրկին վերջին պահին կգնան եւ կապահովեն քվորում ՔՊ-ի համար, որպեսզի իշխանությունները դակեն իրենց ցանկացած նախագիծը:
Դե իսկ «Մայր Հայաստան»-ից մեզ ասացին, որ եթե մյուս խմբակցությունները գնան ու քվորում ապահովեն, ապա իրենք էլ կմասնակցեն ու ելույթներ կունենան՝ քաղաքացիներին ներկայացնելով այս թանկացումների հետեւանքները:
Բաց մի թողեք
Զզվում են, թե՝ վախենում
Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում․ Ինքնամխիթարանք
ՔՊ-ից ոչ մեկը չանցավ, թող գնան դա վերլուծեն