Մարտի 12-ին՝ ժամը 02:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում այրվում է երեք ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Քադիլակ» (վարորդ՝ Ա. Ա.) և «Տոյոտա» (վարորդ՝ Ա. Պ.) մակնիշների ավտոմեքենաներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:10-ին: Այրվել են «Քադիլակ» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, բեռնախցիկը մասամբ և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան մասամբ:
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
Հրդեհի ահազանգ Սարի թաղում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, կանխել է կրակի տարածումը․ Սարգսյան
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է