«Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է, որ ռիսկը, որ Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից, շատ մեծ է, պատճառը թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումն է.
«Իրավունք» թերթը գրում է. «Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան` ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում, եւ դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են»,– ասաց Մանասերյանը` պատասխանելով հարցին, թե ՄԱԿ–ի տվյալներով Թուրքիան 2023թ.-ին ավելացրել է արտահանումը Հայաստան 6 անգամ, ի՞նչ սպասել սրանից»:






Բաց մի թողեք
Սեղանի ոտքի տակից հանել է շպարգալկան, աշակերտները նկատել են
Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում․ Լուսանկար
ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաեւ «Ապարան գրուպ»-ի տնօրենին. Լուսանկար