Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները:
Նախարարին են ներկայացվել պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:
2023թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքը:
Անահիտ Ավանեսյանը շրջայցի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ պայմանների ապահովումը` բացառելով կենտրոնում չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը:
Բաց մի թողեք
Նախարարությունը իր կոմֆորտի համար կործանում է մարզային առողջապահությունը, ԲԿ-ները կփակվեն
Ծովային հանգստի վերաբերյալ տարածվող միֆերը․ Արմեն Մուրադյան
Սեպտեմբերից անվճար և փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կարգ կգործի