11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Արշակ Կարապետյանը ՌԴ-ից սպառնում է` «հաշված օրեր են մնացել». Տեսանյութ

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն տեսանյութ է հրապարակել` արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի հայեր, Կարապետյան Արշակը 2021 թվականի նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և այդ հանդիպման նպատակով էի մեկնել, բացի դրանից մենք ունեինք խնդիր զենքի գնման և որոշ տեսակների ներկրման։ Խոսքը հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին։ Այդ զեկույցը պետք է աներ այն անձը ով մնացել էր պաշտպանության նախարարի տեղը»,-ասաց նա։