Մեր զրուցակիցների պնդմամբ Արցախում գրեթե բոլորը ճանաչում են ժամանակին բիզնեսով զբաղվող Արամ Խաչատրյանին (Ախթամարի Արամ), ում հարյուրավոր միլիոնների հասնող ունեցվածքը Բակո Սահակյանի կառավարման ժամանակ ամբողջությամբ բռնագրավվել էր պետության կողմից: Երբ Սամվել Շահրամանյանը հանդիսանում էր Արցախում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, նրա պաշտոնավարման ժամանակ Արամ Խաչատրյանի կատարողական վարույթի նյութերը անհետացել են, իսկ հետագայում հայտարարեցին, որ դրանք կորել են: Թե ուր են կորել և ում հեղինակությամբ, այդպես էլ մնաց անհայտ ու այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվության չկանչվեց:
Արցախցիներից որոշներն էլ դժգոհեցին 2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի տարաների պայթյունի պատասխանատուներին առ այսօր պատասխանատվության չկանչելու համար։ Թեև Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ բենզինի պահեստը գտնվում էր ՊԲ ենթակայության տակ, սակայն բազմաթիվ զինվորականներ պնդում են, որ այն դեպքից օրեր առաջ հանձնվել էր Արցախի կառավարությանը, նման տեղեկություններ ունեն նաև ՀՀ իրավապահ մարմինները։
Մեր զրուցակիցները բավականին բացասական արտահայտվեցին նաև վերջերս Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի պետական նախարար նշանակված Արամ Սարգսյանի վերաբերյալ, խոստանալով նրա կերպարի ու կոռուպցիոն արկածների մասին ներկայացնել բազմաթիվ փաստեր:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցել են, Արցախի Կառավարության 2019թ․ որոշման, այնպես էլ բնակելի տան վաճառքի վերաբերյալ պայմանագրերը, որոնք ամբողջությամբ հաստատում են մեր զրուցակիցների ներկայացրած տեղեկությունները։ Հատկանշական է, որ հիշյալ տեղեկությունները ամբողջությամբ գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների տիրապետության տակ և հարկ եղած դեպքում կարող են ստուգվել նրանց կողմից։
Բաց մի թողեք
Սերժիկից Սերժ դառնալով, ակնոցներից հրաժարվելով, խալերից ձերբազատվելով երկրորդ և երրորդ նախագահներն ի վիճակի եղա՞ն փոխել իրենց իմիջը
Այս պահից սկսած պատերազմը Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին
3 միլիոն դրամը փող չԷ՞․ Լուսանկար