22/11/2024

Ռուսաստանում անգամ պետական մարմինները իրար չեն հասկանում ու բոլորով միասին չեն հասկանում Հայաստանին

Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ  Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պարզվում է, Ռուսաստանում անգամ պետական մարմինները իրար չեն հասկանում ու բոլորով միասին չեն հասկանում Հայաստանին։

Արդեն որերորդ օրն է գլուխ են ջարդում, թե Զվարթնոց օդանավակայանից սահմանապահների դուրս բերման մասին նամակը չեն ստացել, երեկ վերջը Պոսկովը նամակների մեջ ինչ որ բան գտավ, այսօր էլ ԱԳՆ-ն ա փնտրել ու չի գտել․ «Մենք դիվանագիտական ուղիներով ոչինչ չենք ստացել»,- ընդգծել է Զախարովան։

Եղավ ՀԱՊԿ-ին դիմելու հոդվածի պատմությունը, ասա չեք ուզում ռադներդ քաշեք, էլ նեյնիմը որն ա։ Կամ, թե՝ պատերազմն այնքան է մխրճվել դրանց միջավայր, որ երևում է ամեն օր թղթերը հավաքում, չեն հասցնում կարդալ, արխիվացնում են, որ փախչեն – փրկվեն, հաջորդող օրերին, երբ մի քիչ սթափվում են սկսում են հոխորտալ Ֆրանսիա վրա, իրենց անմեղսունակի տեղ են դնում, թե թուղթ չենք ստացել։ Թուղթ տար, թուղթ բեր ․․․ էդ չեք ․․․