11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել դեսպանների ավանդական 15-րդ հավաքին և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։

Էրդողանը նշել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում նոր դարաշրջան սկսի։