Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12:30-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին։
Վթարի հետևանքով «ՊԱԶ»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին:
«ՊԱԶ»-ում վարորդը եղել է միայնակ, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։
Բաց մի թողեք
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար
Արտակարգ միջադեպ Արմավիրի պոնչիկանոցում․ Լուսանկար
Սուպերմարկետում տնօրինությունը զայրանում է մենեջերի վրա, վերջինս հերսը թափում է գանձապահի վրա