23/12/2024

Մոսկվայի բոլոր առևտրի կենտրոններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները. օգնում է ռոսգվարդիան

Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի առևտրի կենտրոններում անվտանգության միջոցառումները ուժեղացվել են շաբաթ օրվանից՝ մարտի 23-ից սկսած:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Առևտրի կենտրոնների միության ղեկավար Բուլատ Շակիրովը։

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից հետո առևտրի կենտրոնների անվտանգության միջոցառումները կուժեղացվեն: Առևտրի կենտրոնների սեփականատերերին խորհուրդ կտրվի ուժեղացնել անվտանգությունը ռուսական գվարդիայի օգնությամբ»,- ասել է նա:

Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 133 մարդ։

ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։

Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր։