Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ նախորդ օրը քաղաքացուց ահազանգ է ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Կառավարության ղեկավարը նկատել է՝ քաղաքացին ապացույց չուներ, բայց ինքը քաղաքացուն չհավատալու հիմք չունի:
«Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,- գրել է նա։

Բաց մի թողեք
Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ. ՀՀ նախագահ. Լուսանկարներ
Նարեկ Նալբանդյանը կարժանանա դաժան պատժի, եթե ․․․ Նիկոլ Փաշինյան
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. Տեսանյութ, Լուսանկար