Գործարկվել է transport.yerevan.am կայքը։
«Կարող եք ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվչի միջոցով հաշվարկել, թե որն է ձեզ համար լինելու ամենամատչելի տոմսը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ ներառվա՞ծ եք արտոնյալ խմբում»,- հորդորեց նա։
Ավինյանը նկատեց՝ transport.yerevan.am պորտալը Երևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է․ «Սա մի հարթակ է, որտեղ երևանցիները ունենալու են անձնական գրասենյակ, բոլոր ծառայություններին հասանելիություն են ստանալու մի միջավայրում, մի օգտահաշվով, և անհրաժեշտություն չի լինելու այցելել տարբեր կայքեր, ունենալ օգտահաշիվներ։ Այն, ինչ իրականացնում է բազմաթիվ զարգացած քաղաքներում»։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է. «Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ»։
Տիգրան Ավինյանը արձագանքելով հավելեց, որ հունվարի 1-ից Երևանն անցնում է տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. «Դեռևս գործելու են նախկին սակագները։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի»։

Բաց մի թողեք
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները
Վերջին 48 ժամվա ընթացքում Կրետեի մոտ փրկվել է ավելի քան 300 միգրանտ. Լուսանկարներ