Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի շուրջ քննադատություններին․
«Նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, կրկնակի կամ եռակի թանկ կգնեինք։
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն։ Թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- ասել է քաղաքապետը։
Նրա բնորոշմամբ՝ անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա․
«Պետք է խնդրեմ դուրս բերել՝ որ կետից ենք հաստատել, որ պետք է մեկնենք, որ կետում և ինչ պատճառով է որևէ տեղեկատվություն մնացել, ու գործողություն չի եղել, և ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները։ Հայտնվեցինք մի իրավիճակում, երբ մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար, և ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով, մի իրավիճակի առաջ հայտնվեցինք, երբ «նոր տարվա վատ նվեր» արվեց։
Ամեն մեկն իր մասով պետք է հասկանա, թե ինչքան կարևոր է ժամանակին արձագանքել հանձնարարականին»։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում