Մարտի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ն և հայտնել, որ «Հաղարծին» վանքից իջնող ճանապարհին նկատել է, որ իր կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ապակիները կոտրել և այնտեղից գողացել են 2 պայուսակները։
Դրանցում եղել են բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և գումար:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, արդեն տեղում ոստիկաններին ու պարեկներին Հովիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 15։50-ից մինչև 16։20-ն ընկած ժամանակահատվածում «Հաղարծին» վանական համալիրի ճանապարհին՝ համալիրի մոտակայքում կայանված, իր կողմից փաստացի շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին կոտրել և մեքենայի սրահից գողացել են իր կնոջ և վերջինիս մորաքրոջ աղջկա պայուսակները, որոնց մեջ եղել է անձնագիր, փախստականի կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթեր, «Արցախբանկի» բանկային քարտեր, 10 հազարից 15 հազար դրամ գումար, վարորդական իրավունքի վկայական:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հովիկ Ս․-ն «Նաիրի» բժշկական կենտրոնի «քիթ-կոկորդ-ականջաբանության» բաժանմունքի օրդինատորներից է։
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը