Դատախազության շենքի դիմաց Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով նստացույց իրականացնող Արման Պետրոսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ հանրային լայն մասնակցությունը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ գործընթացի վրա։
Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները բարձրաձայնեն իրենց դժգոհությունը և միանան շարժմանը, ապա հնարավոր կլինի ճնշում գործադրել ինչպես դատական համակարգի, այնպես էլ դատախազության վրա՝ որոշումների վերանայման նպատակով։
Պետրոսյանը նշեց, որ պայքարի մեջ մտնելը երբեմն կարող է վախ ներշնչել, բայց վախով ապրելն ապագա չի ապահովում։ «Նույնիսկ եթե վախենում ես, պետք է պայքարել, որովհետև վախը միայն ստրկության կկանգնեցնի։ Ես ընտրել եմ պայքարի ուղին»,- ընդգծեց նա։
Խոսելով դատախազությունից ունեցած ակնկալիքների մասին՝ Պետրոսյանը կոչ արեց ապահովել արդար և օբյեկտիվ մոտեցում։ Նա նաև ընդգծեց, որ գլխավոր դատախազը կին է, և հույս հայտնեց, որ այդ հանգամանքը կնպաստի ճիշտ և հավասարաչափ գնահատականների ձևավորմանը։

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ