Գևորգ Սրբազա’ն,
֊ ճի՞շտ է, որ այսօր բանտարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ մտերիմ ընկեր լինելուց զատ ուսումնառության 6 տարին նույն սենյակում եք ապրել` այդպիսով հոգևոր անքակտելի կապերով կապված լինելով միմյանց հետ,
֊ ճի՞շտ է, որ Ծաղիկ տոտան (այդպես եք դիմել Մկրտիչ Սրբազանի մորը, որ Վեհափառի հարազատ քույրն է) Ձեզ համար երկրորդ մայր է եղել` նույնքան հարազատ ու ջերմ Ձեր հանդեպ, որքան իր որդիների,
֊ ճի՞շտ է, որ Մոսկվայում վթարից հետո Ձեր առողջությունը կարող էր անդառնալի կորուստ ունենալ, եթե Վեհափառի ջանքերով բուժում չստանայիք Գերմանիայում, որտեղ Վեհի շնորհիվ 《էն աշխարհից հետ եկաք》,
֊ ճի՞շտ է, որ ամենուր պաշտպանում եք պարագլխի դավադիր թեզը, ըստ որի Հայոց պատմությունը պետք է կոչվի Հայաստանի պատմություն,
֊ ի՞նչ շշնջացին Ձեզ Ձեր ներքին բարոյականությունն ու խիղճն այսօր, երբ ՀԱԵ տաճարում ցուցադրաբար ողջունեցիք ազգակործան պատուհասին` սեղմելով նրա հայադավ ու եկեղեցաքանդ ձեռքը։
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին