Ապրիլի 7-ին՝ ժամը 21։07-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1954 թ.) և «Mazda» (վարորդ՝ Շ. Ա., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 1975 թ.) և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
Բաց մի թողեք
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է
Ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում կայանված «Մերսեդես»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին՝ ատրճանակ