Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքրեց մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Նույն ժամին ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի Չեխի խանութի մոտ ավտոմեքենա է այրվում: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը կանխել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատերը ասել է, որ մեքենան միտումնավոր հրկիզել են և ինքը ոստիկաններին հայտնել է ենթադրյալ հրկիզողի ինքնությունը։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար