Ապրիլի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում Բագրևանդի 102 հասցեում գործող «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Կիրակոսյանի վարած «Hyundai» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Արամ Քոչարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Բախման հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել օբյեկտներից մեկի պատին:






Բաց մի թողեք
Ում կընտեին առաջիկա կիրակի, ովքեր են քաղբանտարկյալ․ Սանդղակներ
Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը
Ով է Արցախի ներկայացուցչությունում աչքի ընկած քննիչը․ Լուսանկար