Իսլամաբադում իր պակիստանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ նա Պակիստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է նաև Ադրբեջանի «ազատագրված» հողերի վերականգնողական աշխատանքների մասին. «Ես նշել եմ, որ ականների բազմամյա խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և չորս գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում ունի կարգավորման գործընթացում։ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ամբողջ տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»,- ընդգծել է Բայրամովը։






Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»