2005-2013 թվականներին Իրանի նախագահած Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
«Վստահ եմ, որ երկրի բոլոր խնդիրները կարող են լուծվել ազգային ներուժի առավելագույն օգտագործմամբ»,-ասել է նա նախընտրական շտաբ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հրավիրված կարճ ասուլիսում։
Ահմադինեժադի առաջնահերթություններից մեկը, ըստ IRIB հեռուստաալիքի, «համակողմանի պայքարն է աղքատության դեմ և ժողովրդի բարեկեցության բարելավումը»:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին մեկնարկել է Իրանի արտահերթ՝ 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը։ Այն կտևի մինչև հունիսի 3-ը։
Հունիսի 4-ից Սահմանադրության Պահապանների խորհուրդը մեկ շաբաթով կվերանայի թեկնածությունը՝ պարզելու, թե արդյոք թեկնածուն համապատասխանում է նախագահի պաշտոնի համար պահանջներին։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։
Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։
Բաց մի թողեք
Ես վեց պատերազմ եմ վերջ դրել, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ Թրամփ
Թրամփը հայտնել է Պուտինի և Զելենսկու առանձին հանդիպման նախապատրաստման մեկնարկի մասին
Թրամփ-Պուտին զրույց՝ եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո․ ինչ են քննարկել