Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի բոլոր մյուս երկրների կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը։
Այս մասին հայտարարություն է տարածել Լեմկինի Ցեղասպանության ինստիտուտը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու ոստիկանական ուժերի կողմից անհնազանդության մասնակիցներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերին։
«Մինչ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը տեսնում է այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես աչքի տակ ունենալով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավումն ու 120 000 հայերի բռնի տեղահանումը,որը հաջորդեց դրան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ
Հայ քաղբանտարկյալների հարցով Ալիև – Վենս երկխոսություն չի ստացվել