ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա:
Հրապարակ թերթը գրել է․ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխնախագահների հուշումներից հետո միայն հայտարարեց ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտի մասին, բայց այդպես էլ ՀՀ պետական օրհներգը նստաշրջանի ավարտին չհնչեց, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերեւս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաեւ հերթական նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ:
Սակայն Ալեն Սիմոնյանը, ով պատասխանատու է ԱԺ նիստի` օրենքի տառին համապատասխան անցկացման համար, նիստը չփակեց օրհներգով, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում։ Ալեն Սիմոնյանը ժամանակին դեմ էր այս օրհներգին եւ դա թերեւս չի թաքցնում եւ որի անհրաժեշտությունից քանիցս խոսել է ու անգամ գործընթաց սկսել։ Պարզապես այն ժամանակ հասարակությունը դեռ պետական ատրիբուտները հարգում էր եւ ընդվզում էր դրանց դեմ ուղղված ոտնձգությունների դեպքում, հիմա ազգային ու պետական արժեքներն այնքան են ոտնահարել, որ օրհներգի չհնչելն ամենաանմեղ խախտումն է թվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/09b588f05465004e71103f3f38e77f32
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան