ՌԴ Ռյազանի շրջանի Մ-5 Ուրալ մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ութ մարդ է զոհվել։ Ճանապարհին բախվել են երկու բեռնատար, մարդատար ավտոմեքենա և «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը:
Մարզային ճանապարհային ոստիկանությունը հայտնել է վթարի պատճառը՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի։
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին հոդվածով, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան, վթարի մեղավորին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում։
Դատախազությունից հայտնում են, որ վթարի հետևանքով տուժել է 21 քաղաքացի, որոնցից 8-ը տեղում մահացել է, 13-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել բուժհաստատություն, այդ թվում՝ 3 անչափահաս։

Միկրոավտոբուսը շրջվել է, մեքենաներից մեկը՝ գրեթե ամբողջությամբ ջախջախվել:
Վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ մայրուղու երկայնքով կազմակերպվել է հետընթաց երթևեկություն։






Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են