Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի։
Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ 1986 թվականին ծնված Ռովշան Ալլահվերդիևը, որը հետախուզման մեջ է և մի քանի դատվածություն ունի, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին։
Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում Ալլահվերդիևը վնասազերծվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, ասվում է համատեղ հայտարարության մեջ։






Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են