Բաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա վստահեցրել է՝ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ից հրադադարի խախտում է լինում։
«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել համապատասխան գերատեսչությունների միջև»,- ընդգծել է Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ և սկսել դրա գործնականացման աշխատանքները:






Բաց մի թողեք
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. Լուսանկարներ
ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. Լուսանկարներ